Տատիկը և 4 թոռները մահացել են՝ թունավորվելով շմոլ գազից

Ցավալի լուր է ստացվել այսօր Նոր-Հաճնից։
Այնտեղ բնակարամներից մեկում հայտնաբերել են 5 քաղաքացիների դիեր։ Մահացածները 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա 4 թոռնիկներն են՝
Էդուարդը, Սերինեն, Տիգրանն ու Ժաննան։

Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել է գազի կաթսայի անսարքության արդյունքում արտահոսած շմոլ գազը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իրականացվում են փորձաքննություններ կատարվածի մանրամասները պարզելու համար։