Գյումրիում երրորդ հարկից աղջիկ է ընկել

Գյումրիի Անի թաղամասում մթնոլորտը ծանր է այսօր․ Թաղամասի բնակչուհիներից մեկը՝ 28-ամյա Նելլի Եկմալյանը, կյանքի ու մահու կռիվ է տալիս Գյումրու բժշկական կենտրոնում։ Նրա հետ կատարվածը ցնցել է բոլորին․ աղջիկն ընկել է երրորդ հարկից։ Նելլին հիվանդանոց է տեղափոխվել կոտրվածքներով, շոկային վիճակում։ Աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ Կատարվածի հանգամանքները պարզվում են, իսկ բժիշկները պայքարում են Նելլի կյանքի համար։