Թափոններին նոր կյանք տվող Հասմիկը թղթից անգամ կահույք է պատրաստում

Մասնագիտությամբ ինժեներ, զբաղվածությամբ տնային տնտեսուհի Հասմիկ Վարդանյանն արվեստ է տեսնում ամենուր: Նրա երևակայությունը հաշված վայրկյանների ընթացքում գեղեցկություն է արարում ցանկացած թափոնից՝ նոր կյանք հաղորդելով արդեն անպետք դարձած իրերին։

Իր խոսքով՝ ստեղծագործ միտքը ժառանգել է մայրիկից, ինքն էլ փոխանցում է իր 2 դուստրերին։
Հասմիկի հյուրընկալ բնակարանում հիանալու շատ առիթներ կգտնես, բայց ամենատպավորիչը թղթից պատրատված սեղանն ու աթոռներն են, որոնք լրիվ նոր, չմաշված տեսք ունեն, չնայած գրեթե 10 տարի է օգտագործվում են։

Հասմիկը նաև զինվորի մայր է, որդին հայրենիքն է պաշտպանում։ Հասմիկին ոգեշնչում է նաև ամուսինը, ով աջակցում է բոլոր հնարավոր միջոցներով։
Ստեղծագործ ընտանիքի բնակարանի ամեն անկյունում ձեռագործ գեղեցկություն է։

Թափոններին նոր կյանք տվող Հասմիկը թղթից անգամ կահույք է պատրաստում

Gepostet von Armregion am Freitag, 15. November 2019