Հարուցվել են քրեական գործեր Շիրակի դպրոցներում՝ աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու դեպքերով

Պարզվում է՝ դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելը բավականին տարածված երևույթ էր մինչև վերջերս։ Միայն Շիրակի մարզում երեք դպրոցներում բացահայտվել է նման դեպքեր։ Այդ դպրոցներն են՝ Գյումրու թիվ 24 հիմնական դպրոցը, Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցը, Լեռնուտի միջնակարգ դպրոցները։

Այս դպրոցների տնօրենները, իրենց դպրոցներում պարբերաբար նշանակել են աշխատակիցներ, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց այդ մարդկանց անուններով հատկացվել է աշխատավարձ, նախածննդյան և հետծննդյան արձակուրդային, որոնք յուրացվել են դպրոցների տնօրենների կողմից։
Գյումրու թիվ 24 հիմնական դպրոցում հայտնաբերված յուրացումը կազմում է շուրջ 3 մլն դրամ, Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցում՝ 1.4մլն դրամ, Լեռնուտի միջնակարգ դպրոցում ևս բացահայտվել են զգալի չափով յուրացումներ, որոնց հստակ թիվը դեռևս չի հարպարակվել։

Երեք դպրոցների գործով հարուցվել են քրեական գործեր։ Դպրոցն այն վայրն է, որը չպետք է նման թեմաների էպիկենտրոնում հայտնվի