Լոռիում հրդեհի ժամանակ մահացած փրկարարը պարգևատրվել է Արիության մեդալով

Լոռու մարզում տեղի ունեցած հրդեհը շոկային եղավ ամբողջ Հայաստանի համար։ Երկու փրկարարներ, հայտնվելով կրակի շրջափակման մեջ, կայնքի ու մահվան կռիվ էին տվել։ Ցավոք՝ այդ պայքարը խլեց հերոս փրկարարներից մեկի՝ 22-ամյա Սամվել Դևելյանի կյանքը։


Նրա մահը սգում էր ողջ ազգը։ Սամվել Դևելյանի հուղարկավորությունը կազմակերպվեց զինվորական կարգով։ Իսկ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար։

Փրկարարներից մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, ով լուրջ վնասվածքներ էր ստացել հրդեհի ժամանակ, Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել։